Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ ծրագրի հաջող իրականացումը Հայաստանում ներդրումների համար նոր հորիզոններ կբացի. «Մասդար» ընկերության տնօրեն (տեսանյութ)

26 Նոյեմբեր, 2021 19:03
Վստահ եմ, որ ծրագրի հաջող իրականացումը Հայաստանում ներդրումների համար նոր հորիզոններ կբացի. «Մասդար» ընկերության տնօրեն (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մասդար» ընկերության միջև այսօր, 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր:

Շնորհավորելով փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիրը կդառնա փոխշահավետ գործակցության սկիզբը: «Սա Ձեր ընկերության առաջին խոշոր նախագիծն է մեր երկրում, և ակնկալում եմ, որ այն շարունակություն կունենա ու հիմք կստեղծի հետագա երկարաժամկետ համագործակցության համար: Մենք միասին շատ գործ կարող ենք անել՝ ընդգրկելով ոչ միայն մեր երկրի համար չափազանց կարևոր վերականգնվող էներգիայի, այլև մի շարք այլ ոլորտներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հնարավորինս պատրաստ է աջակցել կարևոր ծրագրի հաջող իրականացմանը և գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և ծրագրի հայաստանյան գործընկեր, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել ծրագրի ընթացքի մասին: Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ընդգծել է, որ իրենք նույնպես շահագրգռված են ծրագրի հաջողությամբ և, որպես վերականգնվող էներգիայի ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն, պատրաստ են իրենց փորձը ներդնել Հայաստանում: «Վստահ եմ, որ ծրագրի հաջող իրականացումը Հայաստանում ներդրումների համար նոր հորիզոններ կբացի»,- ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Լրահոս

Դիտել ավելին