Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները․ ՀՀ նախագահը շնորհավորել է Ռումեն Ռադևին

26 Նոյեմբեր, 2021 18:53
 Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները․ ՀՀ նախագահը շնորհավորել է Ռումեն Ռադևին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և պատմական սերտ կապերի վրա:

«Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակույթի, կրթության, նորարարությունների և այլ ոլորտներում։ Համոզված եմ, որ առավել կխորացնենք և կզարգացնենք փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

Լրահոս

Դիտել ավելին