Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Վանիկ Մարգարյանի քույրը

26 Նոյեմբեր, 2021 18:44
Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Վանիկ Մարգարյանի քույրը

Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:

 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

 

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին:

 

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին:

Լրահոս

Դիտել ավելին