Կարևոր իրադարձություններ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է անցկացվել

26 Նոյեմբեր, 2021 18:37
 ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է անցկացվել

2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույթը: Այդ կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքից։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օգտվելով խորհրդարանական վերահսկություն իրականացնելու լիազորությունից, նոյեմբերի 26-ին Անդրանկ Քոչարյանի նախագահությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից եւ սահմանամերձ համայնքներից:

Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` մեր երկրի զինված ուժերի կարողությունների ավելացմանն ուղղված նմանատիպ քննարկումները հանձնաժողովում կրելու են շարունակական բնույթ: 

Մասնակիցների առաջարկով քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին ամբողջացնել քննարկված հարցերի շուրջ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկները:

 

Լրահոս

Դիտել ավելին