Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    543
    555

  • RUB

    6,39
    6,63

Կարևոր իրադարձություններ

Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի տարածաշրջանում մարդիկ կարողանան հանգիստ ապրել, երկրներն էլ՝ զարգանալ. Պուտինը՝ Ալիևին

26 Նոյեմբեր, 2021 16:27
Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի տարածաշրջանում մարդիկ կարողանան հանգիստ ապրել, երկրներն էլ՝ զարգանալ. Պուտինը՝ Ալիևին

Տարածաշրջանում կայունության ապահովման գործում մեծ դեր ունեն ռուս խաղաղապահները: Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները: Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի, բայց մենք հենց դրա համար ենք այսօր հավաքվել, որ տեսնենք, թե ինչ է արվել և թե ինչ պետք է արվի ոչ միայն նման դեպքերից խուսափելու համար, այլև հակառակը՝ իրավիճակի հանդարտեցման այնպիսի պայմաններ լինեն, որը թույլ կտա տարածաշրջանում մարդկանց հանգիստ ապրել, երկրներին էլ՝ զարգանալ»,- ասաց Պուտինը:

 

Լրահոս

Դիտել ավելին