Կարևոր իրադարձություններ

Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին

26 Նոյեմբեր, 2021 16:19
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, ողբերգական աղետի զոհ դարձած հանքագործների հարազատներին ու մերձավորներին։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին