Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

26 Նոյեմբեր, 2021 16:10
ԱԺ-ում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերի 26-ին տեղի  է ունեցել աշխատանքային քննարկում՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Քննարկմանը ներկա են եղել  ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:  Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության,  եւ արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին