Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն հուսով է, որ Սոչիում կնախանշվեն Երևանի և Բաքվի հարաբերությունների նորմալացման հեռանկարային ուղղությունները. ՌԴ ԱԳ փոխնախարար

26 Նոյեմբեր, 2021 15:28
ՌԴ-ն հուսով է, որ Սոչիում կնախանշվեն Երևանի և Բաքվի հարաբերությունների նորմալացման հեռանկարային ուղղությունները. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը կհաջողվի նախանշել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Հանդիպումն, ընդհանուր առմամբ, ուղղված է նրան, որ ամփոփվեն նոյմեբերի 9-ի կրակի դադարեցումից հետո անցած մեկ տարվա ընթացքում արվածի արդյունքները, տեսնել, թե ինչ է արվել, և ինչ կարելի է անել, որպեսզի առաջ մղվի խաղաղ գործընթացը, ընդհանուր առմամբ ինչպես առաջ մղել երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացը: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին:

Ռուդենկոն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են:  «Դրանք վերաբերում են և՛ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, և՛ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիային, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականտես ենք լինում որոշակի ռազմական միջադեպերի և նույնիսկ մարդիկ են մահանում»,- ասել է ռուս պաշտոնյան:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին