Կարևոր իրադարձություններ

Վերադարձվել է մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված Արցախի քաղաքացին. Արցախի ԱԱԾ

26 Նոյեմբեր, 2021 13:58
Վերադարձվել է մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված Արցախի քաղաքացին. Արցախի ԱԱԾ

Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել 23.11.2021 թ. մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։ 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արցախի քաղաքացու՝ ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր՝ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչը մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին, ընթանում էին բանակցություններ Մուսայելյանին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին