Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում

26 Նոյեմբեր, 2021 11:26
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում

Երևան քաղաքի կենտրոնական ճանապարհահատվածներում թեթև մարդատար ավտոմոբիլների կայանատեղերի ավելացման նպատակով 2021 թ. նոյեմբերի 27-ին Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից Թումանյան փողոց երթևեկության ուղղության ճանապարհահատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված ճանապարհահատվածում չի արգելվի տրանսպորտային միջոցների կայանումը երթևեկելի մասի եզրին զուգահեռ, մեկ շարքով տեղակայման ձևով:

 

Լրահոս

Դիտել ավելին