Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը ՌԴ-ում Արցախի պաշտոնական ներկայացուցի՞չ. «Իրավունք»

26 Նոյեմբեր, 2021 09:33
Նաիրա Զոհրաբյանը ՌԴ-ում Արցախի պաշտոնական ներկայացուցի՞չ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ առաջարկ է արվել ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ նշանակվել Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում: Թե արդյոք ընդունել է առաջարկը, թե` ոչ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

–Կպատասխանեմ կարճ` եղել են քննարկումներ եւ ընդամենը, ոչ ավելին: Այս պահին, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, կապ պահելով միջազգային բոլոր կառույցների, այդ թվում մեր ռուսաստանյան գործընկերների հետ` ակտիվորեն զբաղվում եմ ռազմագերիների, տեղահանված արցախիցների իրավունքների եւ Արցախի բռնազավթված հատվածի մեր մշակութային կոթողների պաշտպանության խնդիրներով, ինչը շատ կարեւոր եմ համարում: 

Ամեն դեպքում, լինել Արցախի պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ-ում, իրենից ենթադրում է արցախյան պաշտոնական տեսակետների արտահայտում: Պատկերացնո՞ւմ էիք Ձեր աշխատանքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

–Այս հարցը իմաստ կունենար այն ժամանակ, եթե որոշում կայացված լիներ, բայց նման որոշում այս պահին չկա: Կարծում եմ`այս փուլում այն աշխատանքը, որ ես անում եմ Հայաստանում, անչափ կարեւոր է եւ արցախանպաստ: Այսօր պետք է հասկանանք, որ ստեղծված ծանրագույն իրավիճակում այն, ինչ մնացել է Արցախից, կարող է լինել համահայկական համախմբման նոր գաղափար: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է անենք առավելագույնը` Արցախի այդ փոքր հատվածով նաեւ Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին