Կարևոր իրադարձություններ

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմավարական զսպման թեմայով գիտաժողով

26 Նոյեմբեր, 2021 00:14
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմավարական զսպման թեմայով գիտաժողով

Նոյեմբերի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում անցկացվել է գիտաժողով:

«Ռազմավարական զսպման իմաստավորումը պատերազմների կանխարգելման և արդի իրողությունների համատեքստում» խորագրով գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան Ազատ Դավթյանը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման գործընթացում ռազմավարական զսպման տեսական հիմքերը և դրանց առանձնահատկությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին