Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    549
    561

  • RUB

    6,55
    6,79

Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Ծիլքար գյուղում․ կան արգելափակված քաղաքացիներ

25 Նոյեմբեր, 2021 23:28
ՃՏՊ Ծիլքար գյուղում․ կան արգելափակված քաղաքացիներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարները, Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի  աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց:

Լրահոս

Դիտել ավելին