ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից հայտնում են, որ մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր շատ սիրելի պարոն Մուշեղ Հովսեփյանը։
«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Ցավալի կորուստ բոլորիս համար»,- ասված է հաղորդագրության մեջ։