Կարևոր իրադարձություններ

Եղվարդում շտապօգնության մեքենան բախվել է Toyota-ին ու 06-ին․ բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

25 Նոյեմբեր, 2021 21:37
Եղվարդում շտապօգնության մեքենան բախվել է Toyota-ին ու 06-ին․ բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ժամը 20։00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքերով, շտապօգնությունը՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, կանչով հիվանդի մոտ մեկնելիս է եղել, երբ Toyota-ն բախվել է շտապօգնության ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել 06-ին։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին