Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է այնպես իրականացնեն սահմանների դելիմիտացիան, որ կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները․ Մատվիենկո

25 Նոյեմբեր, 2021 20:58
ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է այնպես իրականացնեն սահմանների դելիմիտացիան, որ կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները․ Մատվիենկո

Այսօր ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը՝ Վալենտինա Մատվիենկոն, , ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ  հանդիպման ժամանակ նշել է․

«Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն մեր պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք ճշտված են, ճշգրիտ և սահմանում են ճշգրիտ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանը, Ադրբեջանը սատարում են այդ մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կա, բայց գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել»։ Այս մասին հաղորդում է senatinform.ru-ն։

Մատվիենկոյի խոսքով, անհրաժեշտ է այնպես իրականացնել սահմանագծումը, որ ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը ցանկություն չունենա վերսկսկել ռազմական գործողությունները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին