Կարևոր իրադարձություններ

Շարքային Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

25 Նոյեմբեր, 2021 20:00
Շարքային Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել: Հրամանագրում մասնավորապես ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»։
 

Լրահոս

Դիտել ավելին