Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարությունը հրավիրում է վարորդների ուշադրությունը

25 Նոյեմբեր, 2021 17:17
ՏԿԵ նախարարությունը հրավիրում է վարորդների ուշադրությունը

Անոյեմբերի 25-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Գորիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Դիտել ավելին