Կարևոր իրադարձություններ

Եվս 28 զինծառայող կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

25 Նոյեմբեր, 2021 17:00
Եվս 28 զինծառայող կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների թիվը փոփոխվել է: Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 28 հերոս զինծառայող կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը:

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը ներկա պահին 4610 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Անվանացանկին հնարավոր է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը պարտադիր վճարների տեսքով և 23 միլիոնը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

 

Լրահոս

Դիտել ավելին