Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    492

  • EUR

    548
    560

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

Ապաշրջափակված ուղիներով փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա. Զախարովա

25 Նոյեմբեր, 2021 16:00
Ապաշրջափակված ուղիներով փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա. Զախարովա

Մոսկվան կողմ է եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը, որոնք ամենաբարձր մակարդակով ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար՝ հաշվի առնելով, իհարկե, բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Նաև մենք ելնում ենք նրանից, որ ապաշրջափակված ուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասել է Զախարովան։

 

Լրահոս

Դիտել ավելին