Կարևոր իրադարձություններ

Իմ հեռախոսին էլ է Apple-ի կողմից հաղորդագրություն եկել. ԲՏԱ նախարար (տեսանյութ)

25 Նոյեմբեր, 2021 13:41
Իմ հեռախոսին էլ է Apple-ի կողմից հաղորդագրություն եկել. ԲՏԱ նախարար (տեսանյութ)

Ես ևս Apple-ից ստացել է նամակ այն մասին, որ իր հեռախոսը, հնարավոր է, ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյան:

«Կարծում եմ, որ շատերին հարցնեք, կպարզվի՝ կրկին եկել է նման հաղորդագրություն: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի ընկերություն է: Միայն մեզ մոտ չէ, որ նման խնդիր է առաջացել: «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է կատարել: Մենք հետևել ենք այն ցուցումներին, որոնք կան: Մնացած մեկնաբանություններն այն մասին, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ դիմեք հենց իրենց»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյությում:

 

Լրահոս

Դիտել ավելին