Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ

25 Նոյեմբեր, 2021 13:32
Սյունիքի մարզում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհներին։

«Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում՝ մասնավորապես Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքների պարագայում, նաև միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավացնելու աշխատանքներ ենք իրականացնում»,- ասաց նա։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ իր հերթին հավելեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ամբողջովին պատրաստ է. «Տաթև-Աղվանի հիմնական հատվածը՝ նույն M2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է՝ Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը և շրջանցենք, և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան: Մյուս ճանապարհների վրա ևս աշխատանքներ են ընթանում բավականին ակտիվ կերպով»:  

 

Լրահոս

Դիտել ավելին