Կարևոր իրադարձություններ

17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը ընդամենը 1269 է. Անահիտ Ավանեսյան

25 Նոյեմբեր, 2021 13:24
17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը ընդամենը 1269 է. Անահիտ Ավանեսյան

17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը ընդամենը 1269 է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա նաև ցույց է տալիս, որ վարակելիության առումով էլ պատվաստանյութերը մեզ ապահովում են պաշտպանությամբ և արդյունավետ են: Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված. սա ևս շատ լավ ցուցանիշ է հանդիսանում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը»,- ասաց Ավանեսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին