Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում «Ford Galaxy» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած

25 Նոյեմբեր, 2021 13:05
Արագածոտնի մարզում «Ford Galaxy» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ-Ջամշլու գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Galaxy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․ ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր՝ Գ․ Դ․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել է Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են, փակել գազի բալոնի փականը և ուղղել կողաշրջված ավտոմեքենան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին