Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանն Իսրայելի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

25 Նոյեմբեր, 2021 12:49
Արարատ Միրզոյանն Իսրայելի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին