Կարևոր իրադարձություններ

Դպրոցի տնօրենը պետք է կենտրոնանա կրթության բովանդակության վրա. Նիկոլ Փաշինյան

25 Նոյեմբեր, 2021 12:22
Դպրոցի տնօրենը պետք է կենտրոնանա կրթության բովանդակության վրա. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցած կառավարությունն նիստի ժամանակ հավանություն տրվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նպատակն է ունենալ դպրոցական կառավարման բարելավված համակարգ, անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը:

«Դպրոցի տնօրենը պետք է կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակի վերաբերյալ հարցերով: Մենք ընդհանարապես դպրոցի վարչատնտեսական կառավարումը առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված  է Կառավարության ծրագրով: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, ինչպես նաև հանրակրթության բովանդակային բարեփոխումներին: Դրանք թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ապահովել ուսուցիչների, ուսումնական հաստատությունների կատարման մեխանիզմները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին