Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    492

  • EUR

    548
    560

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզպետարանում քննարկվել են 2022 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը

25 Նոյեմբեր, 2021 12:00
Տավուշի մարզպետարանում քննարկվել են 2022 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը և մարզում իրականացվող 2021 թ. սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Քննարկվել են նաև այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք կիրականացվեն 2022 թվականին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։ 
 
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մարզում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Լրահոս

Դիտել ավելին