Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 400 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար

25 Նոյեմբեր, 2021 11:51
Կառավարությունը 400 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում  որոշվեց՝ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 400 մլն դրամ գումար:

Գումարը կհատկացվի մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու հրատապությամբ: Նախատեսվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 միլիոն դրամ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին