Կարևոր իրադարձություններ

Վրարերթ՝ Բաղրամյան պողոտայում. 24–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

25 Նոյեմբեր, 2021 10:06
Վրարերթ՝ Բաղրամյան պողոտայում. 24–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Ռոբերտ Բարսեղյանին: Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին