Կարևոր իրադարձություններ

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

25 Նոյեմբեր, 2021 09:50
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկություն՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ երեկ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին