Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    452
    464

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Վանաձորում․ կան տուժածներ

25 Նոյեմբեր, 2021 09:13
Հրդեհ Վանաձորում․ կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 03։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է փայտե տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով (մոտ 200 քմ)։ Տուժածներ Ն․ Մ․-ն, Զ․ Ա․-ն (ծնված 1952 թ․) և Ա․ Ա․-ն ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 

Լրահոս

Դիտել ավելին