Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին․ կա 7 տուժած

25 Նոյեմբեր, 2021 00:00
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին․ կա 7 տուժած

Նոյեմբերի 18-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում և Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։

 

Լրահոս

Դիտել ավելին