Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,42
    6,66

Կարևոր իրադարձություններ

Սեզոնային գողություն Սևանի ափին. Սևանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

24 Նոյեմբեր, 2021 23:23
Սեզոնային գողություն Սևանի ափին. Սևանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն էր զանգել Ծովագյուղի մի բնակիչ և հայտնել, թե առավոտյան նկատել է, որ «Արևիկ» հանգստյան գոտուց Շորժա տանող ճանապարհի իր սննդի կետից գողություն են արել:


Մեկնել էր ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը: Միայն հանգստի սեզոնին գործող սննդի կետն ու կից խանութը սեպտեմբերի կեսերից փակ էին, և հայտնի չէր, թե գողությունը հատկապես որ օրն էր եղել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մթերային խանութի մուտքի դռան կախովի կողպեքը և գողացել էլեկտրական օդամղիչը, շամփուրներ, ափսեներ, ալյումինե երեք կաթսա:


Ձեռնարկված միջոցառումները որոշ ժամանակ արդյունք չէին տալիս, մինչև նոյեմբերի 18-ին բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն: Կեսգիշերից քիչ անց, գողությունը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Երասխ գյուղի իր տնից բերման ենթարկվեց 21-ամյա մի երիտասարդ:

Նա տվեց խոստովանական բացատրություն։


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին