Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Մյասնիկյան պողոտայում․ ԱԻՆ

24 Նոյեմբեր, 2021 21:20
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում․ ԱԻՆ

Նոյեմբերի 24-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։18-ին։ Այրվել է «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին