Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    549,5
    561,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Կստեղծվի «Հոգեկան առողջության» կոալիցիա․ ԱՆ

24 Նոյեմբեր, 2021 20:00
Կստեղծվի «Հոգեկան առողջության» կոալիցիա․ ԱՆ

Ամբողջ աշխարհում` պայմանավորված COVID 19 համավարակով, հոգեկան առողջության պահպանումը բոլոր երկրների առողջապահության համակարգերի օրակարգային հարցերից է: Հայաստանում նույնպես այն առաջնահերթություն է:

Հոգեկան առողջության բարելավմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր շահագրգիռ կառույցների աշխատանքները խթանելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնում է ստեղծել «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարության, տարբեր գերատեսչությունների, տեղական, միջազգային հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:

Կոալիցիայի ստեղծման նպատակն է.

  • ունենալ հոգեկան առողջության բարելավման ծրագրերի քննարկման հարթակ/ֆորում,
  • նպաստել կոալիցիայի անդամների միջև հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը,
  • աջակցել հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ տեղեկատվական քարոզչական նյութերի մշակման, տարածման աշխատանքներում,
  • աջակցել հոգեկան առողջության և սոցիալ հոգեբանական աջակցության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տարածման հարցերում`  համատեղ պլանավորում, մշտադիտարկում, գնահատում և քարոզչություն իրականացնելու նպատակով,
  • կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների ծառայակիցների` ներառյալ կառավարության աշխատակազմի կարողությունների հզորացում,
  • նպաստել հոգեկան առողջության ոլորտում տարբեր կառույցների (պետական, ոչ պետական, համայնքային) միջև համագործակցությանը,
  • բացահայտել հոգեկան առողջության բարելավման հիմնական ուղղությունները, մշակել համապատասխան գործողությունների պլան,
  • համակարգել հոգեկան առողջության ոլորտին վերաբերող ուղեցույցների   մշակման/տեղայնացման աշխատանքները` սահմանելով որակի չափորոշիչներ,

Կոալիցիային կարող են անդամակցել հետևյալ նախապայմաններից որևէ մեկին կամ մի քանիսին բավարարող կառույցները.

  • իրականացնում են հոգեկան առողջությանն և սոցիալ հոգեբանական աջակցությանն առնչվող գործառույթներ,
  • ունեն հոգեկան առողջության բարելավման քաղաքականության/ռազմավարության/միջոցառումների ծրագրերի մշակման փորձ,
  • ունեն հոգեկան առողջության ծառայությունների տրամադրման առնվազն 3 տարվա փորձ,
  • ունեն հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ տեղեկատվության հավաքագրման փորձառություն,
  • ունեն հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվական քարոզչական նյութերի մշակման, տարածման փորձառություն:

Անդամակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի դեկտեմբերի 6-ը ներկայացնել դիմում` [email protected] էլեկտրոնային հասցեին, կից ձևաչափով` նշելով կազմակերպության տվյալները (անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ղեկավարի անուն-ազգանունը), ինչպես նաև հոգեկան առողջության և սոցիալ հոգեբանական աջակցության ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող գործառույթների/փորձի համառոտ նկարագիրը:

 

Լրահոս

Դիտել ավելին