Կարևոր իրադարձություններ

Մատաղիսում hայտնաբերվել է 1 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

24 Նոյեմբեր, 2021 18:45
Մատաղիսում hայտնաբերվել է 1 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ hայտնաբերվել է 1 աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են հյուսիսարևելյան թևում`

Մատաղիսի ուղղությամբ:

 

Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

 

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին