Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերը

24 Նոյեմբեր, 2021 18:39
Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

 

Լրահոս

Դիտել ավելին