Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարը վստահություն է հայտնել, որ հետագայում Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունը կընդգրկի նոր շրջանակներ

24 Նոյեմբեր, 2021 18:29
ԱԻ նախարարը վստահություն է հայտնել, որ հետագայում Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունը կընդգրկի նոր շրջանակներ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Նախարար Փիլոյանը շնորհավորելով տիկին Գեգինատին՝ վստահություն է հայտնել, որ հետագայում ոչ միայն կամրապնդվի Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունն, այլև կընդգրկի նոր շրջանակներ: Նա արդյունավետ է գնահատել նախորդ տարիներին բանկի հետ իրականացված ծրագրերը:

Տիկին Կարոլին Գեգինատին հետաքրքրվել է արտակարգ իրավիճակների բնագավառում առկա ծրագրերի, կարիքների և համագործակցության հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համատեղ ծրագրերի հնարավոր տարբերակներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, ՀԲ ծրագրերի համակարգող Նորա Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին