Կարևոր իրադարձություններ

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ծամկետային զինծառայողի դի․ ՊՆ

24 Նոյեմբեր, 2021 18:04
Այսօր հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում  հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ծամկետային զինծառայողի դի․ ՊՆ

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ծամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներինհարազատներին և ծառայակիցներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին