Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի անցկացվել են մասնագիտական վարժանքներ

24 Նոյեմբեր, 2021 17:35
ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի անցկացվել են մասնագիտական վարժանքներ

ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-ից 24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։

 

Լրահոս

Դիտել ավելին