Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Էջմիածնում. անհայտ հանգամանքներում Opel-ում հրդեհ է բռնկվել

24 Նոյեմբեր, 2021 17:10
Արտակարգ դեպք Էջմիածնում. անհայտ հանգամանքներում Opel-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը և նշված փողոցում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, որպեսզի հրշեջները իրենց աշխատանքները  կատարեն: Վերջիններս մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին