Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի պարտադիր թեստավորման կամ պավաստման վերաբերյալ հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը

24 Նոյեմբեր, 2021 16:35
ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի պարտադիր թեստավորման կամ պավաստման վերաբերյալ հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը

2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ․ 11։00-ին, Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով կքննի «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այս մասին գրում է․ «Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»:

Լրահոս

Դիտել ավելին