Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Մատչելի գներով չվերթեր 7 ուղղություններով. Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի վաճառքը

24 Նոյեմբեր, 2021 15:49
Մատչելի գներով չվերթեր 7 ուղղություններով. Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի վաճառքը

 Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը 7 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Նշվում է, որ բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։

Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական 2 չվերթ:

Հինգշաբթի և կիրակի օրերին կիրականացվեն Երևան-Թեհրան չվերթեր, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Չորեքշաբթի և շաբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Լիոն ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 44 եվրոյից:

Երևան-Թել Ավիվ չվերթեր կիրականացվի հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երկուշաբթի և ուրբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Կրասնոդար ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երևան-Թբիլիսի ուղղությամբ չվերթեր կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երևան-Քութայիս ուղղությամբ չվերթեր կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Ընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Ստամբուլ ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը սկսած 39 եվրոյից:

Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage: Standard սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։

Լրահոս

Դիտել ավելին