Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ ստուգայցեր Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

24 Նոյեմբեր, 2021 15:36
ՍԱՏՄ ստուգայցեր Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում
Նոյեմբերի 22-ին և 23-ին ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ ուղված հակահամաճարակային միջոցառումների պահպանման վերահսկմանը, իրականացվել են Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական տարածքների իրացման ցանցում և հանրային սննդի կետերում:
 
29 օբյեկտների ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 5-ում. կազմվել են արձանագրություններ:
 
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Լրահոս

Դիտել ավելին