Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Երևանի ավտոբուսների ծրագրի համար Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրվի

24 Նոյեմբեր, 2021 13:53
Երևանի ավտոբուսների ծրագրի համար Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրվի

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ՝ հայտնում են նախարարությունից։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, ըստ որի՝ քաղաքային ավտոբուսների ձեռքբերման եւ քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար Հայաստանին է տրամադրվելու 25 մլն եվրո վարկային միջոցներ, որից 5 մլն եվրոն տրվելու է Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից՝ որպես դրամաշնորհ:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաեւ միջազգային եւ դիվանագիտական պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ:

Լրահոս

Դիտել ավելին