Կարևոր իրադարձություններ

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, ապա բախվել մեկ այլ Mercedes-ի

24 Նոյեմբեր, 2021 13:02
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, ապա բախվել մեկ այլ Mercedes-ի

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Mercedes  մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան–Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միայելյան վիրաբուժության ինստիտուտ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր:

 

Լրահոս

Դիտել ավելին