Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    543
    555

  • RUB

    6,39
    6,63

Կարևոր իրադարձություններ

Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը և Ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

24 Նոյեմբեր, 2021 12:28
Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը և Ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում
Նոյեմբերի 23-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023 թթ. երկամյակի համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
 
Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակի հայտին՝ Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Վրաստանը։

 

Լրահոս

Դիտել ավելին