Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը մեկնում է Բելառուս

24 Նոյեմբեր, 2021 10:41
Վահան Քերոբյանը մեկնում է Բելառուս

Բելառուսի Հանրապետությունում կկայանա Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նոյեմբերի 24-26-ը Մինսկ է գործուղվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը՝ թվով 7 հոգի:

Գործուղումից վերադառնալուց հետո Քերոբյանը եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին