Կարևոր իրադարձություններ

Ցավում եմ շատ,որ ամեն ինչ այդպիսի ավարտ ունեցավ․ Նիկոլ Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին

23 Նոյեմբեր, 2021 23:08
Ցավում եմ շատ,որ ամեն ինչ այդպիսի ավարտ ունեցավ․ Նիկոլ Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին

Այսօր ՀՀ վարչապետը առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան բերելու մասին տրված հարցին, նշեց, որ ձևավորվել է թաղման հանձնաժողով, և շուտով աճյունը կտեղափոխվի Հայաստան։

«Վանո Սիրադեղյանին ես անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև որ նա «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, նաև հարցազրույց եմ արել, բայց, մյուս կողմից՝ վարչապետի կարգավիճակում երբևէ որևէ պարագայում աշխատում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում ամեն դեպքում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները և օբյեկտիվ լինել մաքսիմալ: Ես այցելել եմ նրա ընտանիքին, իմ ցավակցությունն եմ հայտնել, և ցավում եմ շատ, որ ամեն ինչ այդպիսի ավարտ ունեցավ»,-հավելել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին