Կարևոր իրադարձություններ

24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն․ վարչապետ

23 Նոյեմբեր, 2021 21:10
24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն․ վարչապետ

ԶԼՄ-ների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Հասկանում եք, որ իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, ուստի եկեք պայմանական այդ վերնագրի ներքո դնենք: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: Մի մասը, որ մտածում էինք՝ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն»։

Նրա խոսքով, այն 24 զինծառայողները, ում հետ նոյեմբերի 16-ին կապը կորել էր, գերեվարված են։ Սակայն այս տեղեկությունները դեռևս պետք է ճշգրտվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին